Ընկերությունը ներկայումս առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
Բիզնես մտահղացումը կյանքի կոչելու համար գործարարին անհրաժեշտ է տիրապետել տվյալ բիզնես նախագծի հարկային օրենսդրությանը: Մենք օգնում ենք ճշգրիտ կանխատեսել հարկերը, հաշվարկել արտադրանքի (ծառայությունների) հաշվարկային ինքնարժեքը, բացահայտել հնարավոր ռիսկերը և առաջարկում ենք դրանց նվազեցման ուղիներ:
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներին ինքնուրույն վարել սեփական կազմակերպության հաշվապահական հաշվառումը՝ ինքնուրույն կազմելով հարկային հաշվետվությունները: Սակայն հարափոփոխ հարկային օրենսդրությունը պարբերաբար «ծուղակներ է լարում» հարկային հաշվետվություններ կազմողների համար: Անհրաժեշտություն է առաջանում պայմանագրային կարգով խորհրդատվություն ստանալ արհեստավարժ մասնագետներից՝ նրանցից տեղեկանալով հարկային դաշտի փոփոխությունների և կազմակերպության հաշվետվողակայնության վրա դրանց ազդեցության մասին:
Հաշվապահական հաշվառման վարումը մեր հիմնական մատուցվող ծառայությունն է, որն իրականացվում են բարձր որակավորում ունեցող և պարբերաբար վերապատրաստվող մասնագետների կողմից: Ընկերությունում այս ծառայության բարեխիղճ և արհեստավարժ մատուցումը հիմնված է նրա հիմնադրի, վերջինիս ուսուցիչների՝ ավանդական հաշվապահական ընտանիքի, տասնամյակների վաստակի, տեխնոլոգիաների ներդրման և ակտիվ զարգացման, թիմային յուրօրինակ աշխատանքի ու անձնակազմի կրթության և պարբերաբար վերապատրաստման վրա:
Հաշվապահական ծառայությունները մատուցվում են ինչպես հաճախորդի աշխատավայրում, այնպես էլ մեր գրասենյակում: Հաճախորդ-հաշվապահ անհրաժեշտ կապը պահպանվում է ինչպես մեր աշխատակիցների այցելություններով, այնպես էլ մեր գրասենյակում, անհրաժեշտության դեպքում՝ հատուկ առանձնացված սրահում:
Աշխատանքային օրենսդրությունը և գործատուի կողմից դրա պահպանումը ոչ պակաս կարևորություն ունեն: Եթե խոշոր կազմակերպություններն ի վիճակի են կադրային գործի անթերի վարման համար առանձին մասնագետի ներգրավել, ապա փոքր ու միջին ձեռնարկություններում սա ավանդաբար ներառվում է հաշվապահի պարտականություններում: Մենք սիրով ստանձնում ենք կադրային գործառույթը, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս պարբերաբար շփումների միջոցովավելի լավ ճանաչել մեր գործընկեր-կազմակերպությունների անձնակազմում ներգրավված անձանց, ձևավորել ջերմ-ընկերական հարաբերություններ նրանցից յուրաքանչյուրի հետ, ինչը, ձևավորելով փոխըմբռնման մթնոլորտ, անխուսափելիորեն անդրադառնում է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա:
ԵԱՏՄ կազմում ընգրկվելու առաջին իսկ հաշվետու ժամանակաշրջանից 3A Partners հաշվապահական գրասենյակը հաշվառել է իր հաճախորդ կազմակերպությունների ԵԱՏՄ սահմաններում իրականացվող գործարքները:
Բիզնեսի հաշվառման երկարամյա փորձը հնարավորություն է տալիս պարբերաբար կրկնվող իրավական տարբեր իրավիճակների համար մեր հաճախորդներին առաջարկել արհեստավարժ իրավաբանների կողմից մեզ համար մշակված պատրաստի լուծումներ, որոնց արդյունավետության գրավականը աշխատանքային փորձն է:
Հաճախորդների ոչ ստանդարտ կամ հատուկ լուծում պահանջող իրավական իրավիճակները ուսումնասիրվում և խորհրդատվություն է մատուցվում մեր ընկերության հետ աութսորսային հիմունքներով համագործակցող բարձրակարգ իրավաբանների կողմից:
Ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականին երբեմն կիրառություն չի գտնում գործարարի կողմից դրանց կիրառման մեխանիզմներին ծանոթ չլինելու պատճառով: Մենք ձեզ հետ կգտնենք բիզնեսի զարգացման լավագույն ֆինանսական տարբերակը և կառաջնորդենք ձեզ դրա ներդրման ողջ ընթացքում:
Կազմակերպելով և խմբակային և անհատական հաշվապահական դասընթացներ՝մենք եկել են այն համոզման, որ սովորողի տեսանկյունից հաշվապահության ուսուցման լավագույն տարբերակը անհատական պարապմունքն է՝ տեսական և փորձնական գիտելիքների միաժամանակյա ուսուցմամբ:
Երբեմն ընկերությունների մասնակիցներին և/կամ գործադիր մարմնի ղեկավարներին հետաքրքրում է, թե հարկային օրենսդրության կիրարկման հետ կապված ինչպիսի ռիսկեր կան իրենց կազմակերպությունում, կամ պոտենցիալ ներդրողներին կարող է հետաքրքրել, թե ինչպիսի հարկային պատմություն, առկա ռիսկեր կան այն կազմակերպությունում, որտեղ պատրաստվում են ներդրում կատարել: Չվարելով տվյալ կազմակերպության հաշվապահությունը՝ մենք պատրաստ ենք համագործակցել կազմակերպության հաշվապահների հետ, ուսումնասիրել կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառմումը, վեր հանել ռիսկերը, ցույց տալ ուղղություն և անել կոնկրետ գործնական առաջարկություններ հաշվառման մեջ հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ անհատ հաշվապահը, կամ մեկ կազմակերպությունում մշտապես գործող թիմը հնարավոր է որ հընթացս չհասցնի վերապատրաստվել, չնկատի առկա խնդիրը: Այստեղ մենք պատրաստ ենք առաջարկել մեր ծառայությունները և աուդիտի ենթարկել հաշվապահական հաշվառման վիճակը, ստուգել և անհրաժեշտության դեպքում ճշգրտել հանձնված հարկային հաշվետվությունները՝ այդպիսով իսկ նոր լիցք հաղորդելով կազմակերպությանը և կրճատելով հարկային ստուգումների արդյունքում հնարավոր ռիսկերը:
Իրականացնում եք գործունեություն, որը Ձեր կարծիքով շահութաբեր է, սակայն շրջանառու միջոցները պարբերաբար չե՞ն բավականացնում: Մենք կուսումնասիրենք Ձեր կազմակերպության տնտեսությունը և կմեկնաբանենք խնդիրըՁեզ համար:
Մեր ընկերության գործընկեր «Հայկական ծրագրեր» ՍՊԸ հաշվողական համակարգերի միջոցով մենք կավտոմատացնենք Ձեր կազմակերպության ապրանքանյութական արժեքների շարժը, որի միջոցով Դուք կտիրապետեք դրանց վերաբերյալ բազմապիսի տվյալների: Տեղեկատվական նման հնարավորությունը Ձեզ կօգնի օպերատիվորեն կառավարել Ձեր բիզնեսը:
Բացի ստանդարտ լուծումներից՝ մեր մասնագետների փորձի արդյունքում մասնագիտացված ծրագրավորման ընկերությանը պատվիրել ենք և պատիվ ունենք առաջարկել մեր գործընկերներին ապրանքանյութական արժեքների հաշվառման հատուկ ծրագիր, որի հնարավորությունները կգոհացնեն ամենաբծախնդիր գործարարին, կառավարչին, հաշվապահին: Դուք կտիրապետեք ոչ միայն հումքի և ապրանքի կոնկրետ դիրքին պահեստային հսկա տարածքներում, այլև կտիրապետեք ժամկետայնություն ունեցող յուրաքանչյուր ապրանքանյութական արժեքի օգտագործման ժամկետներին, յուրաքանչյուր վաճառքի մասնագետի իրացումների, դրամի շարժի ու բազմաթիվ այլ տեղեկությունների շուրջ ամենատարբեր հաշվետվությունների: