ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Ա. Աշուղյանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ՍՊԸ հիմնադրվել է 2009 թվականին հաշվապահական հաշվառման մեջ երկարամյա փորձ ունեցող, տնտեսագիտության թեկնածու Արամ Հրանտի Աշուղյանի կողմից: Ընկերության հիմնադրումն ու զարգացումը, որպես աութսորսային ընկերություն, կատարվել է ավանդական հաշվապահական հաշվառման դպրոցի կողմից մշակված և պահպանվող սկզբունքների և արդի տեխնոլոգիաների առաջանցիկ ներդրման և ակտիվ կիրառման հենքի վրա՝ 3A Partners ապրանքանիշի ներքո:

Ընկերության անձնակազմն առաջնորդվում է գործընկեր հանդիսացող հաճախորդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց շահերի առավելագույն պաշտպանությամբ՝ գործող օրենսդրության պահպանմամբ:

3A Partners Տարեգիրք

2009

Հիմնադրվել է և սկսել գործունեությունը 2 աշխատակցով

2010

Տեղափոխվել է մեծ և հարմարավետ գրասենյակ՝ Երևան, Մանուշյան 60

2011

Կատարել է խոշոր ներդրում՝ ստեղծելով տվյալների պահպանության սեփական անկախ սերվերային և ցանցային համակարգ, ապահովելով տվյալների փոխանցման բարձր արագություն, ինչպես նաև հուսալիության ու անվտանգության բարձրագույն մակարդակ

2012

Աշխատակիցների թիվը հիմնադրման տարվա համեմատ ավելացել է 7 անգամ՝ կազմելով 14 մասնագետ

2014

Առաջին անգամ ապահովագրել է իր գործունեության մասնագիտական ռիսկը

2016

7 տարիների ընթացքում ունենալով 5-45 տոկոսանոց տարեկան աճ՝ Ընկերության տարեկան հասույթն առաջին անգամ կրկնապատկվել է նախորդ տարվա հասույթի նկատմամբ

2017

լավ է լինելու