Բիզնես գործունեության վերլուծություն, հաշվապահական հաշվառում, հարկային խորհրդատվություն, փաստաթղթաշրջանառության օպտիմալացում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր Մասին

«Ա. Աշուղյանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ՍՊԸ հիմնադրվել է 2009 թվականին հաշվապահական հաշվառման մեջ երկարամյա փորձ ունեցող, տնտեսագիտության թեկնածու Արամ Հրանտի Աշուղյանի կողմից: Ընկերության հիմնադրումն ու զարգացումը, որպես աութսորսային ընկերություն, կատարվել է ավանդական հաշվապահական հաշվառման դպրոցի կողմից մշակված և պահպանվող սկզբունքների և արդի տեխնոլոգիաների առաջանցիկ ներդրման և ակտիվ կիրառման հենքի վրա՝ 3A Partners ապրանքանիշի ներքո:

Ընկերության անձնակազմն առաջնորդվում է գործընկեր հանդիսացող հաճախորդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց շահերի առավելագույն պաշտպանությամբ՝ գործող օրենսդրության պահպանմամբ: